Իրանը չի ընդունի սպառնալիքների միջոցով զիջումների գնալու պարտադրանքը. Փեզեշքիան

Իրանը չի ընդունի սպառնալիքների միջոցով զիջումների գնալու պարտադրանքը. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, ամբիոնից ցուցադրել պատերազմի առաջին օրերին սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և ավելի քան 150 աշակերտների լուսանկարները:

Նա շեշտել է՝ իրանցի ժողովուրդը դարձել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության զոհ, իսկ Իրանը միայն պաշտպանվել է: Միաժամանակ, Փեզեշքիանը նշել է, որ Իրանը ցանկանում է բանակցել և համագործակցել, սակայն չի ընդունի ուժի, պատժամիջոցների և ռազմական սպառնալիքների միջոցով զիջումների գնալու պարտադրանքը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ նախագահ Թրամփը պատրաստ է համաձայնագրի, որն Իրանին թույլ կտա լինել հզոր և բարգավաճ երկրի: Սակայն, Ռուբիոյի խոսքով, նման համաձայնագրի հեռանկարներին խոչընդոտում են Իրանի միջուկային նկրտումները և ահաբեկչության հովանավորումը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©