Հայաստանի և Հունաստանի վարչապետները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

Հայաստանի և Հունաստանի վարչապետները  պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՀՀ-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում