Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Թրամփն ու Զելենսկին քննարկում են պատերազմի ավարտի ուղիները

Թրամփն ու Զելենսկին քննարկում են պատերազմի ավարտի ուղիները

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման համար լուծումներ կգտնվեն: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է վերադարձնել իր տարածքները, թե ստիպված կլինի գնալ զիջումների՝ ԱՄՆ նախագահը պատասխանել է՝ հակամարտող կողմերը պետք է գործարք կնքեն: Թրամփը կարծիք է հայտնել, որ թե՛ Զելենսկին, թե՛ Պուտինը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ էներգետիկ օբյեկտների թիրախավորումը լուրջ խնդիր է դարձել Ռուսաստանի համար և ազդում է դիզելային վառելիքի գնի վրա։ 

Թրամփի հետ բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ: «Նաև պատրաստ ենք դադարեցնել հարվածները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Մոսկվան էլ նույնն անի», - նշել է Ուկրաինայի նախագահը: Նա հավելել է, որ Թրամփը Ուկրաինայից չի պահանջել միակողմանիորեն դադարեցնել Ռուսաստանի ուղղությամբ հարվածները։

Զելենսկին տեղեկացրել է, որ Թրամփի հետ քննարկել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու տարբերակները: «Նախագահ Թրամփը դրական է տրամադրված Patriot համակարգեր արտադրելու համար Կիևին արտոնագրեր տրամադրելու հարցում», - տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին և հույս հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի դադարեցնելու պատերազմը մինչև ձմեռ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում