Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող վարքագծի ձևավորմանը։

«Հանրային իրազեկման գործընթացում ներգրավված են մեծ թվով փրկարարական ծառայողներ, որոնք հանրային վայրերում, հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացնում են իրազեկման գործողություններ։ Միաժամանակ, մարդաշատ վայրերում փակցվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պաստառներ, բաժանվել են տեղեկատվական թռուցիկներ, նաև քաղաքացիների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ։

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով իրականացվում է հերթապահություն։ 

Իրազեկման միջոցառումներին զուգընթաց՝ անտառածածկ և բուսածածկ տարածքներում փրկարարական ծառայողները և էկոպարեկները համատեղ իրականացնում են հրդեհային իրավիճակի մշտադիտարկում։ 

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն, խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հրդեհավտանգ իրավիճակների դեպքում զանգահարել 112»,- նշվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում