Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են  երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում