Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը

ԱՄՆ նախագահը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը։ Այն ստացել է «դժոխային պատժամիջոցներ» անվանումը:

ԱՄՆ Սենատն օգոստոսին ճնշող մեծամասնությամբ հաստատել էր Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ ուղղված սահմանափակումների մասին օրինագիծը. այս շաբաթ այն հաստատել էր Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Դոնալդ Թրամփի ստորագրմանը։

Նախագծով հաստատվում են Ռուսաստանի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները, որոնք տարածվում են այդ թվում՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի», ռազմարդյունաբերության ոլորտի հետ կապ ունեցող անձանց վրա:

Նաև սահմանվում է մինչև 100% մաքսատուրքեր կիրառելու մեխանիզմ այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ և գազ են գնում։ Միաժամանակ, փաստաթուղթը նախագահին լիազորում է իր հայեցողությամբ կասեցնել ցանկացած պատժամիջոց։

Օրենքով երկարաձգվում է նաև Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում