ՎՎարդան Հովսեփյան

Այս նոյեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով

Այս նոյեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով

Ընթացիկ տարվա նոյեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 235,809 մարդ՝ 2018 թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

2019 թ. նոյեմբերին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018 թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019 թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223,396 ուղևոր:

2019 թ. նոյեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,413 մարդ: 2018 թ. նույն ամսվա 12,627 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1.7 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,931,080 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 15.1 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում