ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ն հերքում է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորակազմ ուղարկելու լուրը

ԱՄՆ-ն հերքում է Մերձավոր Արևելք լրացուցիչ զորակազմ ուղարկելու լուրը

Պենտագոնը հերքել է Wall Street Journal-ի այն հայտարարությունը, թե Իրանին հակահարված տալու նպատակով Միացյալ Նահանգները լրացուցիչ 14 հազար զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք:

Ավելի վաղ, ամերիկյան պարբերականը հոդված էր հրապարակել, որի համաձայն Վաշինգտոնի հավանական զորակազմի մեջ կմտնեն տասնյակ ռազմանավեր ու այլ զինտեխնիկա:

Պենտագոնը հայտարարել է, որ Wall Street Journal-ում հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ուժային կառույցի խոսնակն իր Twitter-ի էջում գրել է.

«Հստակեցնելու համար ասեմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ն մտադիր չէ լրացուցիչ 14 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում