ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը երկու նախագահական ունի

Վրաստանը երկու նախագահական ունի

Վրաստանում նախագահի երկու նստավայր կա՝ Անտոնելի փողոցում և Հավլաբար թաղամասում: 2018-ին Վրաստանի նախագահ դարձած Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ չի ցանկանում աշխատել 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նստավայրում։ Արդյունքում հանրապետության 5-րդ նախագահը տեղափոխվեց 4-րդ նախագահի համար նախապատրաստված՝ այսպես կոչվող Օրբելիանիի պալատ, որը գտնվում է Անտոնելի փողոցում: Շենքի վերանորոգման համար ծախսվել է 10 մլն դոլար, իսկ վերջերս նստավայրի համար ձեռք բերված կահույքի համար՝ մոտ 933 հազար դոլար:

Նախագահների նախկին նստավայրը մայրաքաղաքի պատմական հատվածում է՝ Աբդուշելաշվիլի փողոցում: Դասական ոճով շենքի հեղինակներն իտալացի ու վրացի ճարտարապետներն են, շենքը կառուցվել է 5 տարի շարունակ և արժեցել մոտ 5 միլիոն դոլար։ Ներկայումս այս նստավայրն օգտագործվում է միայն օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակություններին հյուրընկալելու համար։ Երկու շենքն էլ ծախսեր են պահանջում և 2019-ի 10 ամիսների ընթացքում դրանք կազմել են մոտ 571 հազար դոլար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում