Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն ու դրա հեռանկարներին վերաբերող հարցեր։
Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Բաժիններ
Դիտումներ281









