Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԴԴավիթ Մուրադյան

Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, հանձնաժողովի անդամների կողմից 2026-2027 թվականներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վաղինակ Վարդանովի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Ելույթ ունենալով՝ Վաղինակ Վարդանովը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար։ Նա ներկայացրել է հանձնաժողովում աշխատելու իր տեսլականն ու նպատակները։

Քվեարկության արդյունքում Վաղինակ Վարդանովն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովը քննարկել է նաև ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։

Նախագիծը վերջնական քննարկվել և լրամշակվել է 2024 թվականի մայիսի 23-ին։

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում