ԱԱնժելիկա Ժամհարյան

Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են

Ղազախական անվանումներով որոշ օգտահաշիվներ «Ֆեյսբուք», «Թրեդս» և այլ սոցիալական ցանցերում տարածել են հայտարարություններ՝ իբր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների, ԵԱՏՄ հարցով հանրաքվեի, Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ, որոնք վերագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Լուրերի» հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը կեղծիք և ապատեղեկատվություն են համարել:

«Որոշ օգտահաշիվներում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները ապատեղեկատվություն են և կեղծիք: Վարչապետ Փաշինյանը երբևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշեցին վարչությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում