Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը

Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը

Կարապի լճի հարևանությամբ այսօր տեղի է ունեցել «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի խորհրդանիշի՝ եղնիկի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է պատմական այս մրցաշարի մուտքը Հայաստան։

 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, RCS Sports and Events DMCC ընկերության գործադիր տնօրեն Միկելե Նապոլին, մարզասերներ և հյուրեր։ Միջոցառմանը մասնակցել են նաև մրցաշարում Հայաստանը ներկայացնող թիմի անդամները։

Հայաստանի լեռներում հաճախ հանդիպող եղնիկն առանձնանում է այն հատկանիշներով, որոնք կարևոր են նաև հեծանվասպորտում՝ արագություն, ուժ, դիմացկունություն, դժվարանցանելի ճանապարհներին արագ կողմնորոշվելու կարողություն։ Սա էլ առիթ է հանդիսացել եղնիկն ընտրելու որպես մրցաշարի խորհրդանիշ:

 
 

 

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Tour of Armenia-ի անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքում։

«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) միջազգային օրացույցում ընդգրկված 2.2 դասի մրցաշար։

Tour of Armenia-ի վերաբերյալ հեռարձակումներ կլինեն այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Eurosport-ը, CNN-ը, անդրադարձեր են նախատեսված Sky Sport-ում, Sportitalia-ում, L'Équipe-ում և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներում։

 

«Չորս օր շարունակ աշխարհի տարբեր անկյուններում Tour of Armenia-ն կհեռարձակվի, և սա լավագույն հնարավորությունն է ցույց տալու մեր երկիրը, ներկայացնելու այն բոլոր ուղղությունները, որոնց միջոցով կարող ենք մեծացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել տնտեսության զարգացման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

 

Մրցաշարի պաշտոնական դեսպանը հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսն է:

Նախարարը հիշեցրել է, որ հանրակրթական դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ, իսկ արդեն մի քանի տարի անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցականների մրցաշարը նախատեսվել է Tour of Armenia-ի անցկացման օրերին, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան անմիջականորեն շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ, հետևելու միջազգային մրցաշարին և ոգեշնչվելու նրանց օրինակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում