ՄՄարի Կոստանյան

Իրավապահների ու ցուցարարների բախումներ Լիբանանում

Իրավապահների ու ցուցարարների բախումներ Լիբանանում

Լիբանանի մայրաքաղաքում լարված իրավիճակ է: Արաբական երկրի անվտանգության ուժերը խիստ միջոցներ են ձեռնարկել Բեյրութի հարավային շրջանների արգելափակված ճանապարհները բացելու ուղղությամբ: Ակտիվիստները քարկոծել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչի հետևանքով տուժել է մի քանի ոստիկան: Ցուցարարներից մեկն էլ հրազեն է կիրառել, ինչն ուժայիններին ստիպել է նախազգուշական կրակ բացել՝ ակտիվիստներին ցրելու համար:  

Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ակցիաներն անցկացվում են հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ իրականացնել երկրում ու դատական գործ հարուցել կոռումպացված պաշտոնյաների դեմ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում