ՄՄարի Կոստանյան

Իրանն ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում

Իրանն ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում

Իրանը մտադրվել է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլարի չափով գումար գանձել անկարգություններին ենթադրյալ ներգրավվածության և երկրին վնաս հասցնելու համար: Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են ընդհանուր 130 մլրդ դոլարի վնասի փոխհատուցում:

Գերագույն դատարանի ներկայացուցչի խոսքով` «Թեհրանը դիմակայում է հանցագործություններին, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Իրանի ժողովրդի դեմ»:

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին՝ բենզինի թանկացման դեմ: Զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ, տուժել են հազարավոր քաղաքացիներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում