ԷԷմմա Վարդանյան

«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է

«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է

Երևանում ավարտվեցին ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով հաղթեց «Վայլիմդորֆին»։

Ալեքսանդր Դիբրիվնու թիմից դուբլ ձևակերպեցին Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ «Վայլիմդորֆից» պատասխանեցին Հայռուլլա Ռեջեպին և Թահա Ալեսիո Օզդենը։ 

«Յունիսպորտը» 9 միավորով գրավեց առաջին տեղը և նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։ Վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։

Հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում