ՄՄարի Կոստանյան

Գոյատևելու համար ՆԱՏՕ-ն պետք է կամուրջներ կառուցի Ռուսաստանի հետ. The Independent

Գոյատևելու համար ՆԱՏՕ-ն պետք է կամուրջներ  կառուցի Ռուսաստանի հետ. The Independent

Եթե ՆԱՏՕ-ն մտադիր է գոյատևել, ապա պետք է կամուրջներ կառուցի Ռուսաստանի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի խճճված ու բարդ հարաբերությունների ներկային ու անորոշ ապագային է անդրադարձել բրիտանական The Independent-ը: ՆԱՏՕ-ի մոտ «ուղեղի մահ» չի արձանագրվել, ինչպես ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, Ֆրանսիայի ղեկավարի ուղեղի մահը դեռևս հեռու է: Պարբերականի հավաստմամբ՝ չնայած վիրավորական այս հայտարարությունները երեխայական են հնչում, այնուամենայնիվ, իրենց դերակատարումն ունեցել են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ երկակի քաղաքականություն է վարում Եվրոպայում: Բանն այն չէ, որ Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ Եվրոպան ձգտում է ապրել ու գործել Միացյալ Նահանգների հաշվին: Խնդիրը նաև այն է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանը տեսնում է որպես փաստացի դաշնակցի, որի հետ կարելի է գործով զբաղվել, և ոչ թե արևմտյան ապրելակերպի հակառակորդի: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը խոսքով աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ավելի հակված է Ռուսաստանի կողմը:

Եվրոպան, կամ գոնե Եվրամիությունը, ԱՄՆ-ի առևտրային մրցակիցն է, որի ապրանքները հեղեղել են ԱՄՆ-ը, մինչդեռ ամերիկյան ապրանքների մուտքը թույլ չտալով:

The Independent-ը գրում է, որ իրականում, Թրամփը՝ Ռուսաստանի հանդեպ տածած համակրանքով, հիշեցնում է բրիտանացի ընդդիմադիր Ջերեմի Քորբինին, որը ՆԱՏՕ-ին հորդորել էր սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանն ու այդ երկրի հետ կամուրջներ կառուցել: Բրիտանական պարբերականը գրում է, որ դաշինքը գրոհների է ենթարկվում թե՛ աջից և  թե՛ ձախից: ՆԱՏՕ-ի պաշտպանիչ հովանոցը ծակվել է: Նման բան 1949 թվականից ի վեր երբեք եղել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում