ՎՎարդան Հովսեփյան

Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են

Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են

Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով մաքրվել են Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը: Այս մասին տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը: 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ կարմիրով է ներկել Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 1lurer.am-ին հայտնել է, որ վանդալիզմի դրսևորումները պետք է տեղ չունենան մեր հասարակությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում