ՎՎարդան Հովսեփյան

Ղազախստանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 4 զոհ

Ղազախստանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 4 զոհ

Ղազախստանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. պատճառը մերկասառույցն է եղել: Ավտոբուսում 50 ուղևոր է եղել, նախնական տվյալներով` 4 զոհ կա: Ղազախական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր լուսադեմին:

Նշվում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը մերկասառույցի պատճառով, ինչի հետևանքով էլ տրանսպորտային միջոցը շրջվել է:

Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են. ոստիկանությունը նույնպես դեպքի վայրում է: Զոհերի թիվը կարող է աճել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում