ԿԿարմեն Ղուկասյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:

Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  010 66 22 02»,- ասվում է հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում