ԳԳոհար Սիմոնյան

Թրամփը իմփիչմենթի լսումների փոխարեն գերադասեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թրամփը իմփիչմենթի լսումների փոխարեն գերադասեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը թևակոխեց հաջորդ փուլ. այժմ հանձնաժողովում կմեկնարկեն, այսպես կոչված, դատական նիստերը, որոնցից առաջինին Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել՝ հաղորդում է ABC News-ը:

Չնայած հանձնաժողովի երկու կողմի անդամներն էլ նշել են, որ Թրամփի ներկայությունը հաստատ օգտակար կլիներ գործին և իր իսկ շահերից էր բխում, ԱՄՆ նախագահը որոշեց Լոնդոն մեկնել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար:

ABC News-ի փոխանցմամբ, սակայն, մինչև ուրբաթ օրը Սպիտակ տունը դեռ պիտի պատասխանի հարցին՝ արդյո՞ք, Սպիտակ տնից առհասարակ մտադիր են մասնակցել այս լսումներին, թե՞ ոչ ոք չի կամենում մասնակցել «դեմոկրատների սարքած ֆարսին»՝ ինչպես ԱՄՆ նախագահն է որակել իմփիչմենթը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում