ԳԳոհար Սիմոնյան

Թուրքիայի համար ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումը տեխնիկական հարց է. Reuters

Թուրքիայի համար ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումը տեխնիկական հարց է. Reuters

Թուրքիայի նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով պաշտոնյաններից մեկն անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ամսաթիվն ընդամենը տեխնիկական խնդիր է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն էլ թաքցնում իրենց դիրքորոշումն առ այն, որ ռուս-թուրքական նմանօրինակ գործարքները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի գործընկերության չափանիշներին: Հենց այդ պատճառով 2019թ. հուլիսին Պենտագոնը չեղարկեց Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու գործարքը, ժամանակ առ ժամանակ հնչում են նաև Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու կոչեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում