Նեպալում շարունակվում են ավերիչ երկրաշարժի հետցնցումները

Նեպալում շարունակվում են ավերիչ երկրաշարժի հետցնցումները

Մայիսի 12-ին տեղի ունեցած նոր ուժեղ երկրաշարժից հետո վերսկսվել են փրկարար աշխատանքները Նեպալում:

7.3 մագնիտուդ ուժգնությամբ հարվածից զոհվածների թիվն արդեն հասել է 65-ի, տուժածներինը՝ մոտենում է 2 000-ի: Երկյուղ կա, որ արդեն մի քանի օր շարունակվող հետցնցումներից խարխլված շենքերը եւս կփլվեն, ինչը կարող է նոր զոհեր ու ավերածություններ պատճառել: Զոհեր կան նաև հարեւան Հնդկաստանում եւ Չինաստանում՝ 20 մարդ:

Պենտագոնը հաստատել է, որ Նեպալում անհետացել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու աշխատանքին մասնակցող ամերիկյան ռազմական ուղղաթիռը, որի մեջ եղել է 6 ամերիկացի եւ 2 նեպալցի: Հազարավոր նեպալցիներ, որոնք ապրիլի 25-ի ավերիչ երկրաշարժից հետո դեռ տուն չեն վերադարձել, անցած գիշեր նույնպես անցկացրել են բաց երկնքի տակ: Առաջին՝  7.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը խլել էր ավելի քան 8 հազար մարդու կյանք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում