ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլիի խոստովանությունը

Սաակաշվիլիի խոստովանությունը

Վրաստանի ​​նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սխալ է համարել 2013-ի նոյեմբերին երկիրը լքելու իր որոշումը: Այս մասին նա հայտարարել է վրացական «Մտավարի Արխի» հեռուստաընկերության եթերում:

Քաղաքական գործիչը նշել է. «Ես հեռացա Վրաստանից ո՛չ բանտ նստելու վախից: Դրանով ինձ Ուկրաինայում էլ էին սպառնում: 2013-ին ես լքեցի Վրաստանը, որովհետև հոգնել էի, և մարդիկ էլ էին հոգնել ինձնից: Ես պարզապես դադար տվեցի բոլորին ու հիմա կարծում եմ, որ սխալվել եմ»:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը 2014 թվականից Սաակաշվիլիի նկատմամբ մի շարք մեղադրանքներ է ներկայացրել սպանության, ծեծի, փողերի յուրացման, իշխանության չարաշահման հարցերով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում