ՄՄարիամ Մխիթարյան

Չին-ամերիկյան նոր լարվածություն

Չին-ամերիկյան նոր լարվածություն

Չինաստանը սահմանափակող միջոցներ է կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը: Պատժամիջոցների են ենթարկվել ամերիկյան մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, NDI-ը և Freedom House-ը:

Պատճառը « Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱՄՆ օրենքն է, որը, չինական կողմի կարծիքով, ընդունվել է Պեկինի բողոքի անտեսմամբ: Բացի դրանից՝ Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նավատորմի՝ Հոնկոնգ այցերի վերաբերյալ հայցադիմումների քննարկումը: Չինացի դիվանագետն ընդգծել է, որ այդ միջոցառումները կդադարեցվեն՝ կախված Միացյալ Նահանգների հետագա քայլերից: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում