ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինա-Ռուսաստան տարածքային խնդիրներ

Ուկրաինա-Ռուսաստան տարածքային խնդիրներ

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ինտեգրման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան Twitter- ում հայտարարություն է տեղադրել, որում հայտնում է, որ Ուկրաինան պատրաստ է իր կազմում ընդունել Ռուսաստանի մի քանի շրջան, որպեսզի այդ կերպ վերականգնվի «պատմական արդարությունը», տեղեկացնում է EADaily-ն: Դրանք են Ռոստովի մարզը և Կրասնոդարի երկրամասը:

Ուկրաինացի քաղաքական գործիչն այս քայլով պատասխանել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախկինում ասված խոսքին: Ռուս պատգամավորը չէր բացառել, որ Ուկրաինան, ազգայնականության և ազգային փոքրամասնություններին ճնշելու պատճառով, կարող է կորցնել մի շարք տարածքներ, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի Ուկրաինայի ամբողջական փլուզմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում