ՄՄարիամ Մխիթարյան

Վերանայել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին օրենքը

Վերանայել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին օրենքը

 Ուրբաթ Լոնդում տեղի ունեցած ահաբեկչությունը ստիպել է Մեծ Բրիտանիայի արդարադատությանը վերանայել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին օրենքը, որով ներկայում ազատության մեջ է նախկինում ահաբեկչության համար դատապարտված 74 անձ: Նրանց թվում էր նաև 28-ամյա Ուսման Խանը, որի իրականացրած բռնարարքի հետևանքով զոհվեց երկու քաղաքացի, երկուսն էլ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ: Մյուս երեք վիրավորներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսի վիճակը կայուն է:

2012 թվականին Ուսման Խանը դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման ՝ ահաբեկչության համար: Նա ծրագրել էր Սուրբ Ծննդյան նախաշեմին պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսան, Բիգ Բենը և Ուեսթմինսթերյան աբբայությունը, ինչպես նաև հարձակվել Բորիս Ջոնսոնի վրա, որն այդ ժամանակ Լոնդոնի քաղաքապետ էր: Իսկ 2018-ի դեկտեմբերին, սահմանված պատժաժամկետի կեսը կրելուց հետո, Ուսման Խանին պայմանական վաղաժամկետով ազատ են արձակել՝ էլեկտրոնային ձեռնաշղթա կրելու պայմանով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում