ՄՄարիամ Մխիթարյան

Սկանդալ TANAR նախագծի բացման ժամանակ

Սկանդալ TANAR նախագծի բացման ժամանակ

Թուրքիայի Էդիրնե քաղաքում Տրանսանատոլիական գազատարի (TANAP) MS4 հատվածի բացման արարողության ժամանակ Հունաստանի պատվիրակությունը մեծ աղմուկով է հեռացել: Պատճառը Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթն է եղել, որում վերջինս հայտարարել է, որ չեն դադարեցնի ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում՝ դա համարելով իրավական գործընթաց: Նա ընդգծել է, որ «ոչ մի գոռոց ու ճիչ չի ստիպի Թուրքիային՝ հետ քաշել Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավերը»:

TANAP նախագծի շրջանակներում առաջին անգամ բնական գազը Ադրբեջանից կուղղվի Եվրոպա: Տրանսանատոլիական գազատարի նախագիծը նպատակ ունի բավարարել Եվրոպայի և Թուրքիայի բնական գազի պահանջները և դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարման ուղիները:

Արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այսօրվա դրությամբ, Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա տեղափոխվող 6 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցման համար Վրաստանը որպես տարանցիկ բաժնեմաս ստանում է 5 տոկոսը, ինչը տարեկան կազմում է 300 մլն խորանարդ մետր: Մոտ ապագայում էլ Հարավային գազային միջանցքով տարեկան 23 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցում իրականացվելու դեպքում Վրաստանը տարեկան ավելի քան 1,1 մլրդ խորանարդ մետր բնական գազ կստանա բաժնեմասի տեսքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում