ՆՆարե Թադևոսյան

Հրազդանում 66–ամյա տղամարդու սպանության գործով 2 մարդ է կալանավորվել

Հրազդանում 66–ամյա տղամարդու սպանության գործով 2 մարդ է կալանավորվել

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է:

ՔԿ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2019 թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953 թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: Ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 66-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 2000 և 2001 թթ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի 19- և 18-ամյա բնակիչները, ուրիշի գույքը հափշտակելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, նույն քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում հարձակվել են Լևոն Չուլջյանի վրա, նրանցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, հետևից քարով փորձել է հարվածել Չուլջյանի գլխին, սակայն վրիպել է, որից հետո մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, դանակով հարվածել է 66-ամյա տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝

երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում