ԼԼիլիթ Ասատրյան

ռեպեր

Վարչապետի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Ալեն Սիմոնյանը: Գործադիրի նիստում վերանշանակվել են մարզպետներ, կառավարության ենթակա մարմինների ղեկավարներ: Պետական աջակցության ծրագրերով ավելի քան 5 մլրդ դրամ է հատկացվել արտահանում իրականացրած տնտեսվարողներին: COP17-ի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2.6 մլրդ դրամ: Միջազգային գործակցությամբ՝ 120 մլն եվրո վարկային ծրագրով նախատեսվում է նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, որի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայի 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 -ի, հետագայում մինչև 1050 ՄՎտ-ի:- Մայա

Հայաստանը ծայրագավառ չէ, խաչմերուկ է Հարավային Կովկասի հետ, օրվա ճեպազրույցում հայտարարել է վարչապետը անդրադառնալով ԵՄ, թե ԵԱՏՄ ընտրության հարցին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա ուզում են Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Երկաթուղու կառավարման հարցին անդրադառնալով, վարչապետը նշել է, որ ռուսական կողմի հետ աշխատանք է տարվում բարեկամական լուծում գտնելու համար: Էներգակիրների արտահանման-ներմուծման մասին պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի ռազմավարությունը էներգետիկ 100 % անկախությունն է:- Աննա

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում