ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ջիլ գյուղի 34-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

 

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի բնակության հասցեում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, կարճեցված փողով հրացան, տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, ինչպես նաև Երևանի 32-ամյա բնակչին պատկանող՝ ինքնաձիգի և ատրճանակի 34 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և պարկուճներ։

 

Կատարվում է նախաքննություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում