ՔՔրիստինա Մկրտչյան

Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն

Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում ծառը կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը մասնակի փակվել է։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի գոտուց․ երթևեկությունը վերականգնվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում