ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզում Պուտին-Զելենսկի հանդիպումը պաշտոնական չի լինի

Փարիզում Պուտին-Զելենսկի հանդիպումը պաշտոնական չի լինի

Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը Փարիզում պաշտոնական չի լինի, քանի որ տեղի է ունենալու մեկ այլ միջոցառման շրջանակում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկու նախագահների շփումը, այնուամենայնիվ, օգտակար կլինի:

Լավրովը նշել է նաև, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես է Կիևը պատկերացնում Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը: «Մենք չէ, որ կրճատել ենք երկկողմ հարաբերությունը, դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ եթե ուկրաինական կողմը շահագրգռված է դրանց վերականգնմամբ, դա չի ուշանա:

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում