ԳԳոհար Սիմոնյան

Իրանը վստահելի գործընկեր է Եվրասիայի և տարածաշրջանի համար. Իրանի էներգետիկայի նախարար

Իրանը վստահելի գործընկեր է Եվրասիայի և տարածաշրջանի համար. Իրանի էներգետիկայի նախարար

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը  հայտարարել է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը Պարսից ծոցի երկրների միջև առկա հաղորդակցության ճանապարհին գտնվելով՝ կարող է վստահելի և հուսալի գործընկեր լինել Եվրասիայի համար: Այդ մասին Արդաքանիանն ասել է դեկտեմբերի 1-ին՝ Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունում կազմակերպված «Եվրասիա-Իրան»  առևտրային համագումարում:

«Հատկապես  հարևան երկրների հետ տնտեսական կոնվերգենցիան Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Եվրասիական տնտեսական միությունը վերջին տասնամյակում տարածաշրջանային քաղաքականության ու  համագործակցության  լավ օրինակ է եղել»,- հավելել  է նախարարը:

Իրանի էներգետիկայի նախարարը հստակեցրել է նաև, որ Իրանը, որպես Միջին Արևելքի կարևոր երկրներից մեկը, կարող է միավորել նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շահերը, որովհետև բոլոր այդ երկրներն իր հարևաններն են, և վերոնշյալն Իրանի շահերից է բխում:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է անցած մայիսի 17-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին կեսին Իրանի արտահանման ծավալը դեպի ԵԱՏՄ  անդամ երկրներ աճել է  52 տոկոսով՝ կազմելով  490 միլիոն դոլար, իսկ այդ երկրներից ներմուծումների ծավալը կազմել է 768 միլիոն դոլար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում