ԳԳոհար Սիմոնյան

Իրանի քաղաքացիների համար Նախիջևանում վերացվել է վիզայի ռեժիմը

Իրանի քաղաքացիների համար Նախիջևանում վերացվել է վիզայի ռեժիմը

Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան 15 օրով առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող  Իրանի հյուպատոսարանից։

Ըստ հայտարարության, Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար:

Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել էր դեռևս 2011 թվականին, բայց, չգիտես՝ ինչու, նոր ռեժիմն ամբողջովին չէր գործում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում