ԳԳոհար Սիմոնյան

Ռուս-թուրքական 12-րդ համատեղ պարեկությունն է իրականացվել Սիրիայում

Ռուս-թուրքական 12-րդ համատեղ պարեկությունն է իրականացվել Սիրիայում

Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ու թուրքական զինուժը համատեղ 12-րդ պարեկությունն են հաջողությամբ անցկացրել Սիրիայի Ալ - Հասակայի, Հալեպի և Ռաքքայի նահանգներում: Այս մասին հաղորդել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:

Ռուսական բանակն իր օդատիեզերական ուժերի  ներգրավմամբ նաև առանձին օդային պարեկություն է իրականացրել Սիրիայում՝ Կամիշլի - Քաբուր - Էլ Բիդ - Դեյրուն Աղա - Աթբա - Շադկա - Բաբասի - Կեյլ Հասանուկ - Մաջարլուկ - Շալհումիա - Թելլ Խաթուն - Այիշա - Դամբա - Մաաշուկ - Աթբա - Դեմիր- Կապու - Հիբեթ - Թոլֆա ուղղությամբ:

Սիրիական ընդդիմադիր մամուլի փոխանցմամբ՝ նախորդ պարեկությունների ընթացքում ռուսական օդատիեզերական ուժերի այդքան շատ ուղղաթիռներ դեռ երբեք որևէ մեկը չէր տեսել Սիրիայի երկնքում:

Հաղորդվում է նաև, որ օդ է բարձրացել նաև ռուսական բազմաֆունկցիոնալ անօդաչու «Орлан-10» ինքնաթիռը, որը, սովորաբար, ներգրավվում է հետախուզական գործողությունների ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում