ՆՆարե Ոսկանյան

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է.ԱԻՆ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է.ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է:

Լարսի մասին՝

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում