Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորման նոր փուլ են մտնում

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորման նոր փուլ են մտնում

Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Երկու պետությունների հարաբերությունները սրվեցին Ուկրաինայի իրադրության պատճառով:

Ռուս-ամերիկյան բանակցություններն ընթանում են Սոչիում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Քերին ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշակոթողին: «Ռոդինա» հյուրանոցում փակ դռների ետեւում կայացել է երկկողմ բանակցությունը: Երկու դիվանագետների հանդիպումից հետո Քերիին ընդունել է Նախագահ Վլադիմիր Պուտինը: Կողմերն այն տեսակետն են հայտնել, որ երկխոսության միջոցով կարելի է լուծել վիճելի հարցերը:

 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում