ԳԳոհար Սիմոնյան

Մինչև հունվարի 31-ը Բրիտանիան գլուխ կբերի Brexit-ը. Բորիս Ջոնսոն

Մինչև հունվարի 31-ը Բրիտանիան գլուխ  կբերի Brexit-ը. Բորիս Ջոնսոն

Ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից ոչ ուշ, քան՝ հունվարի 31-ը, եթե Պահպանողականներն առաջիկա ընտրություններում մեծամասնություն կազմեն պառլամենտում:

«Եթե մենք կարողանանք մեծամասնություն ունենալ, ԵՄ-ն կլքենք հունվարի 31-ին»,-  հայտարարել է Ջոնսոնը՝ LBC ռադիոընկերությանը  տված հարցազրույցում:

Ջոնսոնը դարձյալ հաստատել է իր այն մոտեցումը, թե որևէ պատճառ չի  տեսնում Brexit-ից հետո մի որոշ ժամանակ էլ ձգել անցումային շրջանը: Իսկ հարցին՝ արդյո՞ք, ինքը նորից վարչապետ կընտրվի այդ դեպքում, Միացյալ Թագավորության վարչապետը պատասխանել է, որ ավելի կարևորում է Brexit-ը նորմալ գլուխ բերելու գործը, և այս պահին միայն դա կարող է հաստատել:

Հիշեցնենք, որ նախկինում Ջոնսոնը խոստացել էր Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում