ԳԳոհար Սիմոնյան

Իսրայելը վերսկսել է բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ

Իսրայելը վերսկսել է բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ

Իսրայելը վերսկսել է բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ՝ հույս ունենալով երկարաժամկետ գործարք կնքել Իսրայելի և Գազայի միջև լարվածությունը նվազեցնելու համար:  Այս մասին հայտնում է լիբանանյան  Al-Ahbar-ը՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրներին և հավելելով, թե բանակցությունները կայանում են հենց Եգիպտոսի միջնորդությամբ:

​​Հաղորդվում է նաև, որ սպասվում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Նիկոլայ Մլադենովի հանդիպումը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ՝ Իսրայելի հետ գործարք կնքելու փորձի շրջանակներում, հիշեցվում է, որ այս շաբաթվա սկզբում Մլադենովն արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների  հետ:

Ըստ անանուն աղբյուրի՝ գործարքը նպատակ ունի լուծել երկարատև խնդիրներ՝ ներառյալ իսրայելցի խաղաղ բնակիչների վերադարձը Գազա, երկու գերեվարված զինվորների հանձնումն Իսրայելին, ահաբեկչական ակտերի դադարեցում և այլն:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ Իսրայելը մեղմի առափնյա անկլավի շրջափակումը  և դադարեցնի իրեն դիտել զուտ ահաբեկչական խմբավորման մակարդակում:

Չնայած բանակցությունների վերսկսմանը և Մլադենովի մասնակցությանը համաձայնության ձեռքբերման փորձերին՝ իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա էլ Ynet-ին փոխանցել է,  որ մինչ այժմ որևէ առաջընթաց չի գրանցվել որևէ կոնկրետ  հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում