ԳԳոհար Սիմոնյան

ՀԱՄԱՍ-ը խաղալիք չէ. Գազայում չեղարկվեց «Վերադարձի իրավունք» ուրբաթօրյա երթը

ՀԱՄԱՍ-ը խաղալիք չէ. Գազայում չեղարկվեց «Վերադարձի իրավունք» ուրբաթօրյա երթը

Գազայի հատվածում այսօր կրկին չեղարկվել է «Վերադարձի իրավունք» մշտական ուրբաթօրյա երթը: Այս մասին հայտարարել է երթի կազմակերպման պատասխանատու հանձնաժողովը:

«Մենք չենք ցանկանում խաղալիք դառնալ սիոնիստական ​​թշնամու ձեռքին, նաև հաշվի ենք առնում անվտանգության ապահովման ոչ հեշտ իրավիճակը»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Al-Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չեղարկման պատճառն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շուրջ ստեղծված իրավիճակն է. Գազայում կարծում են, որ ուրբաթօրյա երթը կսրի դրությունը, ՀԱՄԱՍ-ի դեմ կհամախմբի հրեաներին իրենց կառավարության շուրջ և կշեղի նրանց ուշադրությունը Նեթանյահուի դեմ ընթացող կոռուպցիոն հետաքննություններից:

Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ այս պահին բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի կառավարության միջև, և «Վերադարձի իրավունք» երթը նաև այդ պատճառով է արդեն չորրորդ անգամ հետաձգվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում