ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել

Լեհաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել

Լեհաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին՝ հուլիսի 30-ի վաղ առավոտյան Լեհաստանի հարավ-արևելքում Տառնավի-Կոլոնիա գյուղի մոտ անհայտ օբյեկտի անկման կապակցությամբ։ Վարշավան օբյեկտը ճանաչել է որպես «Ռուսական X-101 հրթիռ»։

«Դեսպանը բողոքի նոտա է ստացել փոխնախարար Ռոբերտ Կուպիեցկուց», - լրագրողներին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաչեյ Վեվյուրը՝ TVP Info-ի ճեպազրույցի ժամանակ։ «Դա շատ կարճ, մասնագիտական ​​հանդիպում էր։ Դեսպանն ընդունել է բողոքի նոտան։ Նման իրավիճակներում ավելի երկար քննարկում չի լինում», - պատասխանել է մամուլի քարտուղարը ռուս դիվանագետի արձագանքի մասին հարցին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում