ՀՀայկ Նավասարդյան

Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար

Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար

Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուրումչի ճանապարհորդելիս չպետք է բաց թողնել այցելությունը Գրանդ բազար. գրեթե 100 հազար քմ շինարարական տարածքով և 3000 խանութով բազարը Չինաստանի ամենամեծ շուկաներից մեկն է։

Սակայն սա պարզապես առևտրի վայր չէ․ այն տարածաշրջանի մշակութային սիրտն է, որտեղ միահյուսվում են պատմությունը, ճարտարապետությունը և այլ ժողովուրդների ավանդույթները։

Այցելուներին առաջին իսկ քայլերից դիմավորում է վեհաշուք կամարը՝ զարդարված նրբաճաշակ փորագրություններով և խճանկարներով։ Դրա հետևում բացվում է առևտրային մի իսկական լաբիրինթոս, որտեղ կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ հուշանվերներից և ավանդական ույղուրական տարազներից մինչև գորգեր, համեմունքներ, կերամիկական իրեր և ոսկերչական զարդեր։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում տեղական խոհանոցը՝ խորոված միսը, թոնրի հացերը, բուրավետ համեմունքներն ու արևելյան քաղցրավենիքները, որոնց անուշ բույրը լցնում է ողջ տարածքը։ Այստեղ վաճառվում են Սինցզյանի համեղ չրերի բազմազանություն, որոշ ազգային երաժշտական ​​գործիքներ, ձեռագործ իրեր։

Տեղացի ույղուրները խանութների առջև նվագում են իրենց ժողովրդական երաժշտությունը:

Շուկան բաժանված է մի քանի թեմատիկ հատվածների, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ապրանքների յուրահատուկ տեսականի։ Սա կենդանի թանգարան է բաց երկնքի տակ, մշակույթների և ժողովուրդների հանդիպման վայր, դարպաս դեպի Սինցզյանի պատմությունն ու արևելյան քաղաքակրթությունը։

2003 թվականին բացվելուց ի վեր այս շուկան դարձել է Ուրումչիի խորհրդանիշներից մեկը։ Ամեն օր շուկա է այցելում մոտ 20 հազար մարդ։

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում