ՄՄարիամ Մխիթարյան

Աթամբաևը ներկայացել է դատարան

Աթամբաևը ներկայացել է դատարան

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն առաջին անգամ ներկայացել է Պերվոմայսկի շրջանի դատարան, հայտնում է РИА Новости-ն:

Նրան դատարանի դահլիճ են բերել ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախաքննության կենտրոնից հարկադրաբար՝ հայտարարել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Փաստաբանի խոսքով՝ Աթամբաևը բանավոր հրաժարվել է մասնակցել դատական գործընթացին, բայց դիմադրություն ցույց չի տվել ուղեկցող անձնակազմին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը սկսեց քննել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատման վերաբերյալ քրեական գործը: Մեղադրյալներից մեկը Աթամբաևն է: Դատական նիստն անցկացվում է փակ ընթացակարգով, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ: Առաջին դատական ​​նիստը չէր կայացել պետության նախկին ղեկավարի չներկայանալու պատճառով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում