ՄՄարիամ Մխիթարյան

Ալիևը չի ձգտում եվրաինտեգրման

Ալիևը չի ձգտում եվրաինտեգրման

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ երկրում դեռ պահպանվում է խորհրդային շրջանի լճացումը, և կադրային բարեփոխումներն անհրաժեշտություն են: Բայց, ըստ նրա, դա պետք է արվի էվոլյուցիայի, ոչ թե ռևոլյուցիայի միջոցով, ոչ մի շեղում:

Ալիևը նշել է, որ չի ձգտում դեպի Եվրոպա, քանի որ ընդունում է գենդերային հավասարությունը, բայց ոչ եվրոպական չափանիշներով, դեմ է ոչ ավանդական մտածողությանը: «Ո՞ւր ինտեգրվել: Ճգնաժամի՞ն: Ինտեգրվել նրանց, ովքեր ասում են՝ stop islam: Նրանց, ովքեր տարբերություն չեն դնում տղամարդու և կնոջ միջև»,- հարցրել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք պետություն ենք կառուցում ավանդական արժեքների հիման վրա, պետք է ապրենք ավանդական հասարակության մեջ»,- ընդգծել է Ալիևը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում