ՄՄարիամ Մխիթարյան

45 զոհ՝ մեկ օրում

45 զոհ՝ մեկ օրում

Իրաքում ներքաղաքական լարվածությունը դուրս է գալիս հսկողությունից: Երկրի անվտանգության ուժերի հետ արյունալի բախումների հետևանքով զոհվում են տասնյակ քաղաքացիներ: Մայրաքաղաք Բաղդադում և երկրի մյուս շրջաններում 45 ցուցարար է զոհվել: Նրանցից 12-ը սպանվել են Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակման ժամանակ, 12-ը՝ Նասիրիայում, երբ ցուցարարները նախ փորձել էին շրջափակել կամուրջը, հետո հավաքվել էին ոստիկանության վարչության մոտ: Չորս ցուցարար էլ զոհվել է Բաղդադում:  

Հոկտեմբերից սկսված հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվածների թիվն անցնում է 350-ը, վիրավորվել է մոտ 15 հազար մարդ: Բողոքի ցույցերի պատճառով փակվել է Իրանի հետ երկրի հարավային անցակետը: Անվտանգության նկատառումներով իշխանությունն էլ դադարեցրել է դասերը երկրի հարավային շրջանների և մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում:

Կառավարման համակարգում բարեփոխումներ անցկացնելու պահանջից ցուցարարներն այսօր արդեն ներկայացնում են կառավարության հրաժարականը: Խաղաղվելու և կարգուկանոն հաստատելու վարչապետի կոչերը մնում են անարձագանք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում