ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ գումար՝ գողերի մասին տեղեկության համար

Մեծ գումար՝ գողերի մասին տեղեկության համար

Դրեզդենի ոստիկանությունը հայտարարել է, որ 500 հազար եվրո կվճարի քաղաքի թանգարանի «Կանաչ կամար» հավաքածուից գողացված հնաոճ իրերի գտնվելու վայրի կամ թանգարանի գողերի մասին տեղեկությունների համար: Կրկնապատկվել է գործը հետաքննող քննիչների թիվը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ թանգարանում գողությունը կատարել են պրոֆեսիոնալներ, որոնցից ոչ մեկը չի բռնվել:

Ըստ նախաքննության՝ թանգարան մուտք գործելուց առաջ հանցագործները անջատել են ամբողջ տարածքի լուսավորությունը: Այնուհետև  մտել են շենք, կացնով կոտրել ցուցափեղկերը և հափշտակել12 ոսկյա և ադամանդյա իրեր, որոնք պատկանել են XVIII դարի սաքսոնական թագավորներ Օգոստոս Հզորին և Օգոստոս III-ին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում