ՏՏաթև Խաչատրյան

Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին

Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին

Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք մարդ վիրավորվել է` հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Վսեվոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում Wildberries-ի պահեստում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել», - գրել է նա Max հարթակում։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Նահանգապետը հավելել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածը փլուզել է թռչնաբուծական ֆերմաներից մեկի պահեստը, տուժածներ չկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում