ՄՄարիամ Մխիթարյան

«Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն

«Հըզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն օկուպացիայի ավարտից հետո. Ժոզեֆ Աուն

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատան կազմակերպած ընթրիքին: Մասնակցել են Կոնգրեսի մի շարք անդամներ և ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներ։

Ելույթի ժամանակ Լիբանանի նախագահն ընդգծել է. «Լիբանանը չի կարող անվտանգ կամ միասնական լինել, եթե այն միասնական պետություն չէ՝ միասնական բանակով, որը պաշտպանում է բոլոր լիբանանցիներին՝ առանց խտրականության»։

Ժոզեֆ Աունն անդրադարձել է նաև «Հըզբոլլահի» խնդրին: Նրա համոզմամբ՝ խմբավորման զինաթափումը հնարավոր է միայն մի քանի պայմանով՝ «օկուպացիայի» ավարտ (իսրայելական զորքերի դուրսբերում), տարածքների լիակատար վերահսկողության փոխանցում Լիբանանի բանակին և վերականգնման ծրագրի իրականացում, որը բացառապես կառավարելու է պետությունը։

Ընթրիքին ներկա դեսպան Նադա Մոավադը նշել է, որ այս այցն արտացոլում է Բեյրութի հանձնառությունը՝ ամրապնդել Միացյալ Նահանգների և Լիբանանի միջև պատմական հարաբերությունները ու աշխատել իրականացնելու «լիբանանցի ժողովրդի ձգտումները»՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու անվտանգության հարցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում