ԳԳոհար Սիմոնյան

Իրանի անվտանգության մարմինների պնդմամբ՝ ձերբակալվել են ԿՀՎ 8 գործակալներ

Իրանի անվտանգության մարմինների պնդմամբ՝ ձերբակալվել են ԿՀՎ 8 գործակալներ

Իրանի անվտանգության մարմինները տեղեկացրել են, որ ձերբակալել են առնվազն ԿՀՎ 8 գործակալի՝ Թեհրանում հակակառավարական բողոքի ցույցեր և անկարգություններ կազմակերպելու կասկածանքով: Ենթադրվում է, որ բոլորն արտասահմանում հատուկ դասընթացներ են անցել՝ գործելով լրագրողի քողի  ներքո:

Հետախուզության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նրանցից 6-ը ձերբակալվել են անկարգություններ հրահրելու ընթացքում, իսկ 2-ը՝ հենց այն ժամանակ, երբ փորձել են տեղեկատվություն փոխանցել արտասահման:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին Իրանի դատական ​​իշխանություններին հորդորել է ամենախիստ պատիժը տալ ձերբակալվածներին:

Ալի Ֆադավին նաև փոխանցել է, որ Իրանում անկարգությունների ժամանակ զոհվածների թվում կան ոստիկանության ծառայողներ, որոնց կրակել են ցուցարարների ամբոխի միջից, բայց այլ մանրամասներ չի հայտնել դրա առնչությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում